Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

2015-ին Իսրայելը Հայաստանին առաջարկել է զենք գնել

2015-ին Իսրայելը Հայաստանին առաջարկել է զենք գնել
27.01.2021 | 22:56

«Իմ հետկանչումը դիվանագիտական քայլ էր։ Գիտեք, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին»,-Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ Հայաստանի hրեական համայնքի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ Aravot.am-ի եւ Armenpress-ի հետ զրույցում ասել է Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, որը պատերազմի ժամանակ հոկտեմբերին ՀՀ ԱԳՆ որոշմամբ հետ էր կանչվել։

Նա նշել է, որ Իսրայելն առաջարկել է զենք վաճառել ՀՀ-ին. «Նույն թվականներին, երբ Իսրայելն առաջարկել է Ադրբեջանին, առաջարկել է նաեւ մեզ։ Մենք ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք ասում։ Առաջարկել է, ՀՀ-ն հրաժարվել է։ 2015-ի մասին է խոսքը»։

Դիտվել է՝ 4577

Մեկնաբանություններ